Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ի համար          Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»       Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է    

23 հոկ 2024 16:06

Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել մեծ քանակի գույք

Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել մեծ քանակի գույքՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

5 անշարժ գույք.

4 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

62 միլիոն 811 հազար դրամ.

1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր