Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից. «Ժողովուրդ»

Վճիռների պատկերն այսպիսին է.
«ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» 2 բռնագանձման վճիռ` 1 միլիոն 366 հազար դրամ եւ 601 հազար դրամ
«Սեֆ ինթերնեյշնլ ՈՒՎԿ»՝ 3 հազար 814 դոլար
«Արեգակ ՈՒՎԿ»՝ 194 հազար դրամ
Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձեւավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» եւ հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը եւս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում:
«Թո՜ղ պարտատերերը մտածեն…», ինչպես հայտնի հումորապատումի մեջ է։
Փաստորեն հեղափոխականները, դիցուք՝ արդարադատության նախարարի «քննությունից կտրված» Արփի Դավոյանը, ընտանիքի անդամների հետ պարտքեր է կուտակել, չի վճարել, ստիպված պարտքատեր բանկերն ու վարկային կազմակերպությունները դատարան են դիմել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: