Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև քամու ուժգնացում, եղանակն առաջիկա օրերին          Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր       Տեսանյութ.Փոթորիկ և աննախադեպ ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում    

26 հոկ 2024 16:11

Ավտովթար Երևանում՝ բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուսն ու «Nissan»-ը, կա տուժած

Ավտովթար Երևանում՝ բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուսն ու «Nissan»-ը, կա տուժածԱյսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան: 

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր