«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

31 հոկ 2024 12:32

Մոտ ապագայում կհաջողվի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման

Մոտ ապագայում կհաջողվի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրմանՊետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման: Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը նախապայման է առաջարկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն և ունենք արդեն ՍԴ որոշումը, որն արձանագրեց՝ Ալմաաթիի սահմանազատումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր մտահոգությունները»,-ասաց նա:

Նա շեշտեց, որ մյուս ուղղությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է և, որ այս առումով ևս քայլեր են արվել:

«Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, որոնց տարածքով անցնում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր