«Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը հաստատվել է          Սպասվում է ինտենսիվ անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով       Գյումրիում ստորագրահավաք է սկսվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով    

02 նոյ 2024 16:02

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում թշնամական քայլերի

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում թշնամական քայլերիԱյս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում Է ՏԱՍՍ-ը:

«Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և «սիոնիստական ռեժիմը» պետք է իմանան, որ Իրանի և դիմադրության ճակատի դեմ գործողություններին նրանք անպայման ջախջախիչ պատասխան կստանան»,- հայտարարել է նա:

«Ամբարտավանության դեմ պայքարը մեր պարտականությունն է:  Ամբարտավանություն նշանակում է համապարփակ տնտեսական, ռազմական և մշակութային գերակայություն այլ ժողովուրդների նկատմամբ և նվաստացում: Նրանք տարիներ շարունակ նվաստացրել են իրանցի ժողովրդին։

Այդ պատճառով Իրանի ժողովուրդը դիմադրել է և դիմակայելու է ամբարտավանությանը»,- հավելել Է Խամենեին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր