Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավnրվել          Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել    

04 նոյ 2024 17:12

Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է

Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն էԳյումրիի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ՝ Գյումրիում իրավիճակը կհանգուցալուծվի ընտրություններով։ Հավանաբար ընտրությունները կլինեն տարեսկզբին կամ տարեվերջին։ Իմ ընկալմամբ՝ գարնան կողմ ամենաճիշտ տարբերակն է, բայց այդ մաով որոշում դեռ չունենք: Մեր ցուցակը կգլխավորի Կարեն Սարուխանյանը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր