Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն ծեծում էին դուռը          Աղբատար «Կամազ»-ը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել, կա տուժած       Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ    

04 նոյ 2024 23:16

Վրաստանի տուրիստական գործակալությունը հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

Վրաստանի տուրիստական գործակալությունը հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր ԶուրաբիշվիլինԻնչպես տեղեկացրել էինք, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան էջում կիսվել է վրացական զբոսաշրջային կազմակերպության գովազդային հրապարակմամբ:

Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է.
«Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։

Հրապարակման մեջ ներկայացված են  եղել Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը:

Ժամեր անց կազմակերպությունը նախ խմբագրել է աղմկահարույց  հրապարակումը, այնուհետև իր էջից հեռացրել է այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր