Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն       Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ    

05 նոյ 2024 19:08

Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել

Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելՄոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Ռուսաստանին հեռացնելու ցանկությունը մեծացնում է ռիսկերը: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, կստեղծի լարվածության լրացուցիչ ռիսկեր հակամարտության հնարավոր սրացում»

Լավրովի կարծիքով՝ կարևոր է ամրապնդել խաղաղության գործընթացը «տարածաշրջանային պարադիգմում, բարեկամների՝ Հարավային Կովկասի երկրների և հարակից գործընկեր պետությունների միջև՝ բացառելով արտաքին կործանարար միջամտությունը»։

ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի՝ Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելու ցանկությունը միայն մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր