Կրեմլը հերքել է տեղեկությունը, թե Պուտինը «ծանոթների միջոցով» շնորհավորել է Թրամփին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ արժանահավատ է որակել տեղեկությունը, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իբր «ծանոթների միջոցով» շնորհավորել են Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Այս մասին Պեսկովն ասել է RTVI-ին։
Կրեմլի խոսնակն ավելի վաղ ասել էր, որ տեղյակ չէ Պուտինի՝ Թրամփին շնորհավորելու վերաբերյալ ծրագրերից: Նա նշել էր, որ «խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմում»։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, ՌԴ նախագահը բաց է կառուցողական երկխոսության համար՝ «հիմնված արդարության, հավասարության և միմյանց մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության վրա»։