Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 նոյ 2024 22:06

Համոզված ենք, որ պատասխանատվություն կստանձնեք աշխարհի պատմության ճակատագրական դրվագներում.Արամ Ա Հայրապետը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին

Համոզված ենք, որ պատասխանատվություն կստանձնեք աշխարհի պատմության ճակատագրական դրվագներում.Արամ Ա Հայրապետը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ ԹրամփինԱրամ Ա Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ․

«Նորին Վսեմութիւն

Տանըլտ Թրամփ

Ընտրեալ Նախագահ

Ամերիկայի Միացեալ Նահանգներու

Սիրելի՛ Պրն. Նախագահ,

Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ:

Արդարեւ, դուք Ձեր պատասխանատուութիւնը կը ստանձնէք աշխարհի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Վստահ ենք, որ ահաւոր տագնապներով եւ մարդկային իրաւանց բռնաբարումներով լեցուն աշխարհին մէջ, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարութեան վրայ հիմնուած խաղաղութեան հաստատումին ու մարդկային իրաւանց պաշտպանութեան ու ճանաչման մէջ: Նաեւ վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառութեամբ, ուժեղ ղեկավարութեամբ եւ միջազգային լայն կապերով պիտի կարենաք ամուր հաւատքով ու քաջութեամբ դիմագրաւել մարդկութիւնը յուզող տագնապները:

Վստահ կրնաք ըլլալ, Պրն. Նախագահ, մեր ամուր բարեկամութեան: Կ՚աղօթենք առ Աստուած, որ զօրացնէ ու առաջնորդէ Ձեզ՝ Ձեր պատասխանատուութեան ու առաքելութեան մէջ:

Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր