Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք       Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան    

09 նոյ 2024 11:40

Գյումրի-Արմավիր ճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ճամփեզրին

Գյումրի-Արմավիր ճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ճամփեզրինՆոյեմբերի 8-ին, ժամը 22:04-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) գլորվել է և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր