Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին          ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը       Արագածոտնի մարզում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը, կա զnh    

09 նոյ 2024 12:09

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, զգացվել է Շիրակի մարզումՍույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր