«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 նոյ 2024 13:05

Աշտարակ քաղաքում ֆերմա է այրվել, տուժածներ և անկած կենդանիներ չկան

Աշտարակ քաղաքում ֆերմա է այրվել, տուժածներ և անկած կենդանիներ չկանՆոյեմբերի 8-ին, ժամը 22:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում այրվում է ֆերմա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարոյի ձորակում գտնվող անասնագոմում․ տուժածներ և անկած կենդանիներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ նոյեմբերի 9-ին, ժամը 00։45-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (200 քմ) մոտ 100 քմ փայտե կառուցատարրերը, կից գտնվող պահեստային հատվածը (մոտ 100 քմ) և տանիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր