Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 9-ի համար          Մարտի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են ՌԴ ազդեցության վերահաստատումը    

11 նոյ 2024 10:27

Խոշոր հրդեհ է գրանցվել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում

Խոշոր հրդեհ է գրանցվել «Մուսալեռ» ռեստորանային համալիրումՆոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում Մուսալեռ գյուղում գործող համանուն ռեստորանային համալիրում տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։42-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր