ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

11 նոյ 2024 18:36

Հրավերն ուղարկվել է, Հայաստանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, իր որոշելիքն է

Հրավերն ուղարկվել է, Հայաստանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, իր որոշելիքն էԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանին Բաքվում մեկնարկած COP29-ին մասնակցելու հրավեր ուղարկվել  է։

«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշելիքն է»,- Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է նա։

Հաջորդ տարի Ֆինլանդիան կստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի գործառույթները, Ֆինլանդիայի նախագահ  Ալեքսանդր Ստուբն ընդգծել է, որ կնշվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։

Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, Ֆինլանդիայի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ ընթացք ունի այս օրակարգը։

Ալիևն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմություն է, Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր