Եթե դուք ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, որ ոլորտներում, որ միկրոճյուղերում ներդրում կկատարեիք

«Դուք չե՞ք ընդունում, որ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը նոր ինտերնետ դարում հնացած է և մենք չենք կարողանում ՀՀ-ում ինժեներական ծավալը ինչ-որ կերպ ներգրավենք ՀՆԱ-ի մեջ, որովհետև դա գեներացվում է ՀՀ-ում տասնյակ հազարավոր ինժիներների կողմից, բայց դրա սեփականատերը Հայաստանը չէ»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջին հարցին պատասխանել են բյուջեի տարբերակով։ «Պատասխանն այն է, որ մենք ներդրնում ենք 2 հիմնական խնդիրների լուծման համար, առաջին կետում անվտանգությունն է , որովհետև դա անհրաժեշտ է մնացած ամեն ինչի համար և դպրոցաշինությունը՝ կրթության համար։
Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտի կողմից ՀՀ-ում արժեք ստեղծելուն, ապա ըստ նախարարի, դա վիճակագրական ծառայության աշխատանքն է։ «Այստեղ ունենք բարեփոխումների ծրագիր, այդ ոլորտի ստեղծած արժեքը հաշվարկվում է մեր ՀՆԱ-ում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ֆրիլանսերների ստացած եկամուտը ևս հարկվում է։