54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ ՄԱԿ-ում ՌԴ-ի բանաձևին. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմից հետո անշեղորեն առաջ էր տանում հակառուսական գիծը եւ միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձեւերին, այժմ ոչ միայն կողմ է քվեարկում, այլեւ համահեղինակում է: Փորձագետները կանխատեսում էին, որ Բայդենի վարչակարգի տապալումից եւ տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնումից հետո Փաշինյանը «վերադառնալու» է Պուտինի գիրկը եւ առավել անհեթեթ իրավիճակներում է հայտնվելու, ինչպես այս դեպքում, երբ իր պետության մեջ անգամ նախկիններին ու ընդդիմությանը չի հանդուրժում, բայց համահեղինակում է խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ մի բանաձեւ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում