«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

15 նոյ 2024 15:10

Այն տեսլականը, որ նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում ՀՀ անկախ պետությունը

Այն տեսլականը, որ նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում ՀՀ անկախ պետությունըԼրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը անդրադառնալով Անկախության հռչակագրի վերաբերյալ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը նշեց, որ խոսքն Անկախության հռչակագրի  բովանդակության մասին է եղել  և այն շեշտադրումների, որոնք կան այդ փաստթղթում: 

«Իհարկե, այդ փաստաթուղթը, որ ընդունվել է 1990 թվականին, երբ որ անկախ Հայաստանը չկար, բայց այն տեսլականը, որը նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը։ Ուստի կիսում եմ այդ մոտեցումը և նաև այս կոնտեքստում, դրա իրավական գնահատականի տեսանկյունից կարևոր էր սեպտեմբերի 26-ի Սահմանադրական դատարանի որոշումը»,-ասաց նա:

Լրագրողի հարցին՝ ինչու են հիմա բարձր մակարդակով  նման հայտարարություններ արվում, արդյոք Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Անկախության հռչակագրի վերաբերյալ:

«Բյուջեի քննարկման ընթացքում խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, խոսակցությունն իրական Հայաստանի գաղափարի շուրջ է եղել, ու ես չեմ հասկանում այդ ենթադրությունը, որ որևէ ներհայաստանյան խոսույթ Հայաստանի հանրության հետ, Հայաստանի կառավարության խոսակցությունը պետք է ինչ-որ տեղից պարտադրված լինի»,- ասաց Խանդանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր