Տեսանյութ.Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը ավելանում է, կան նաև զոհեր          Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին       Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ    

16 նոյ 2024 09:18

Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»

Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» ստանալու փաստը:

Նախօրեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ՍՊԸ-ներից, անանուն նվիրատուներից և ֆիզանձերից օրենքի խախտումներով ստացել է գումարներ, իսկ հետագայում դրանք սահմանված կարգով չի փոխանցել հետ նվիրատուներին կամ վերադարձրել բյուջե։

Տարակուսելի է նաև այն փաստը, որ հարցի պատասխանող, ՔՊ կուսակցության պաշտոնատար անձ լիազորված Արուսյակ Մանավազյանը նույնիսկ չի մասնակցել ԿԿՀ հանձնաժողովի սույն գործի քննությանը: Նա առաջարկել է նիստն անցկացնել առանց իր ներկայության։

Արդյունքում՝ հանձնաժողովը արձանագրել է իշխող կուսակցության կողմից ՀՀ սահմանադրության, մի շարք օրենքների խախտման փաստը (տե՛ս փաստաթղթերը) իսկ ԱԺ ՔՊ պատգամավոր Մանավազյանին էլ ենթարկել է վարչական տույժի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 16․ 11․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր