Ռուսաստանը կորցնում է իր նախկին ազդեցությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում          Սպասում ենք ձայների վերահաշվարկին՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե ոչ, հետո հանդես կգանք հայտարարությամբ       ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի, անկախ այդ հարցում Իսրայելի դիրքորոշումից    

20 նոյ 2024 18:51

Բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը, տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են

Բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը, տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ ենԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում, Մարալիկի ԱԳԼՃԿ-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Ա․-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր