Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ    

21 նոյ 2024 11:56

Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար

Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Lրագրողը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե արդյոք օկուպացված տարածքների մի մասը կարող է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ՝ որպես զինադադարի համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի մաս:

«Մենք չենք կարող օրինականորեն ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք որպես ռուսական։ Խոսքը նաև 2014թ.-ից սկսած Պուտինի կողմից օկուպացված տարածքների մասին է: Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ առայժմ չունենք այնպիսի ուժ, զենքեր՝ Պուտինին 1991 թվականի սահմaններին հետ շպրտելու համար»,- ասել է Զելենսկին։

Լրագրողը հարցրել է Ուկրաինայի նախագահին, թե արդյոք նա պատրաստ է հրաժարվել Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի:

«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը։ Մենք չենք կարող վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը՝ Ղրիմի վերադարձի համար։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով»,- պատասխանել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր