«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

22 նոյ 2024 11:44

Ավտովթար Երևանում, բախվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը, կա զոհ

Ավտովթար Երևանում, բախվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը, կա զոհՆոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և «Honda» մակնիշի մոտոցիկլը (վարորդը՝ Մ. Ղ, ծնված 1991 թ.), այնուհետև վերջինս բախվել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային. մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է. առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր