«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 նոյ 2024 09:46

Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի եւ որը վարում է Նիկոլ Փաշինյանը, նախօրեին չի կայացել։ Նախապես չեն էլ ասել, ինչպես անում են սովորաբար։ Սա ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է տվել, որ Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում:
 
Եվ հիմա վերջին պաշտոնանկություններից հետո է միանձնյա որոշում, թե ում նշանակի, իսկ մեկ ամիս առաջ թատրոն էր խաղում` արդարադատության նախարարի հետ կապված` առաջադրումներ, ծրագրեր, քվեարկություն:
 
ՔՊ-ականներից շատերը մամուլից կամ հրամանագրերից են իմանում նշանակում-ազատումների մասին։ Բացատրում են, որ արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ` Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ բոլորդ անպիտան եք, առանց իմ կամքի ու միջնորդության անկարող եք որեւէ հարց լուծել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 23․ 11․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր