Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

25 նոյ 2024 09:32

Վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 25-26-ին, 27-28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 25-26-ին, 27-28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 25-ին` ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 26-ը` ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորք  վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Մոլդովական փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Դավիթ-Բեկ փողոցի հարակից անհատական տնատիրությունների և շինությունների, Պաշտպանության նախարարության շենքի.

Նորք-Մարաշ վարչական շրջանի.

Ավան վարչական շրջանի.

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 4, 5, 6, 9 փողոցների, Մուշավանի 1-10 փողոցների, Սարի թաղի ամբողջությամբ՝ բացառությամբ շարքերի.

Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Դուրյան, Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր