Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների       Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 դեկ 2024 14:20

Նեթանյահուն դատարանում ցուցմունք կտա կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով

Նեթանյահուն դատարանում ցուցմունք կտա կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերովԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման  գործերով, որոնցով անցնում է որպես մեղադրյալ, հայտնում է Times of Israel-ը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ լսումները տեղի են ունենում Թել-Ավիվի Յաֆֆայի շրջանային դատարանի ստորգետնյա դահլիճում:

Վերջին ամիսներին Նեթանյահուն բազմիցս փորձել է հետաձգել ցուցմունք տալը, սակայն սպառելով բոլոր հնարավորությունները՝ ստիպված է եղել ներկայանալ դատարան: Նա հերքում է իրեն առաջադրված խարդախության, վստահության չարաշահմանր ամենալուրջը՝ կաշառակերության մեղադրանքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր