Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները          ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար       Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 դեկ 2024 12:27

Թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է Արագածոտնի մարզպետի խորհրդականը

Թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է Արագածոտնի մարզպետի խորհրդականըԻնչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր, Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:  

Տեղում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կասկածելի «Mercedes»-ը, վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին:  

Վարորդի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիուխուանա» տեսակի:  

Կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանն աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր