Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

20 դեկ 2024 13:16

Ուկրաինան պետք է «հիմնարար որոշումներ» կայացնի՝ շարունակել ռազմակшն գործողությունները կամ սկսել բանակցել ՌԴ-ի հետ

Ուկրաինան պետք է «հիմնարար որոշումներ» կայացնի՝ շարունակել ռազմակшն գործողությունները կամ սկսել բանակցել ՌԴ-ի հետԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «հիմնարար որոշումներ» կայացնի հետագա հակամարտության վերաբերյալ՝ շարունակել ռազմական գործողությունները կամ սկսել բանակցել Ռուսաստանի հետ։ 

«Ուկրաինացիները պետք է հիմնարար որոշումներ կայացնեն՝ պայքարը շարունակելու կամ բանակցելու ուղիներ գտնելու և հրադադարի հասնելու համար: Հիմնարար հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է դա անել և դա անել բարեխղճորեն», - ասել է Բլինկենը:

Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կիևը լավագույն դիրքում գտնվի 2025 թվականին կայուն համաձայնության հասնելու համար։ Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի ռազմական դիրքերը, նրան տրամադրել ֆինանսներ, զինամթերք և աջակցություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր