Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

24 դեկ 2024 16:16

Դատարանը հիմնավորել է, թե ինչու իրավաչափ չէ «կարմիր գծերի» թանկացումը 13 անգամ

Դատարանը հիմնավորել է, թե ինչու իրավաչափ չէ «կարմիր գծերի» թանկացումը 13 անգամԵրևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը պարզաբանեց Կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Երևանի ավագանու որոշումը անօրինական ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը։

«Տեղական տուրքերի և վճարների թանկացման հիմքում պետք է լինի նաև տվյալ ծառայության ծախսերի թանկացումը։ Դատարանը դրան է հղում տվել, որ եթե կարմիր գծերի վրա կատարված ծախսային մասը 13 անգամ չի ավելացել, ուրեմն իրավաչափ չէ 13 անգամ ձեր թանկացումը։ Այսինքն, իրավական խորը գիտելիքներ պետք չեն, որպեսզի այդ օրինաչափությունը ընկալես։ Կա թանկացման ծախսային մասով չհիմնավորվածություն»։

Նա քաղաքացիներին հորդորեց տարեկան վճարումները չանել։ «Քաղաքացիներին կոչ ենք անում բավարարվել փոքր փաթեթներով, որովհետև կարող է դատարանի այս որոշումը վճռաբեկ դատարանն էլ ուժի մեջ թողնի»,-ասաց նա ընդգծելով որ այդ թանկացումն անհամաչափ է կատարված։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր