Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

27 դեկ 2024 12:44

Անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը

Անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինըԱյո, ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը: Այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիկսկոպոս Գալստանյանը:

«Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է,թե՞ ոչ», այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ» այս չարիքին հեռացնելը»,- հայտարարեց նա:

Սրբազանի խոսքով՝ դա անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր: 

Նա շեշտեց, որ այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն ու պետականությունը, այլև ավելի սարսափելին, ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր պատիվն ու կենսագրությունը:

««Սրբազան Պայքարը» այդ մասին է՝ նյութական չակնկալիքներ ունենալու մասին է, հետևաբար, վերջին վերջակետ կունենա միայն հաղթանակի դեպքում»,-ասաց նա:

Սրբազանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարի էությունը հոգևոր-բարոյական է, նկարագիրն՝ ազգային, իսկ լուծումները՝ քաղաքական:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր