Եթե Իրանը լիովին և անվտանգ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի տարբեր էլեկտրակայաններ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 22-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 22-ին    

28 դեկ 2024 11:44

Սիսիան-Լծեն ճանապարհին ավտոբուս է կողաշրջվել. մանրամասներ

Սիսիան-Լծեն ճանապարհին ավտոբուս է կողաշրջվել. մանրամասներԴեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։

Տրանսպորտային միջոցն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր