Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

30 դեկ 2024 18:33

Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապшհները

Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապшհներըՆիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան գրառում է արել․

«Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները:

Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր