Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է          ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ       Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին    

08 հուն 2025 12:04

Արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ Սնուփ Դոգի համերգի վճարված գումարը վերադարձվի պետական բյուջե

Արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ Սնուփ Դոգի համերգի վճարված գումարը վերադարձվի պետական բյուջեԱմեն անգամ, երբ  լրագրողները Սնուփ Դոգի հարցով ինձ դիմում են, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչ որ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Այս մասին մամուլի ասուլիիս ժամանակ, անդրադառնալով ռեփերի՝ Հայաստանում կայանալիք համերգին և դրա համար վճարված գումարին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիտեմ, որ նրանք ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Քանի որ համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվեց Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: 

Համերգի կազմակերպման համար Կառավարությունը հատկացրել էր 6 միլիոն դոլար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր