Հայաստանը և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չի ունենա, ստիպված կլինի ընտրություն կատարել          Ադրբեջանը կարող է օգնել Ուկրաինային և Մոլդովային բավարարել Մերձդնեստրի բնակչության էներգետիկ կարիքները       Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամուրջի երթևեկությունը    

09 հուն 2025 12:34

Եթե անգամ հիմա կառավարությունը որոշում կայացնի, ապա միայն հանրաքվեի միջոցով է հնարավոր ԵՄ-ին անդամակցելը

Եթե անգամ հիմա կառավարությունը որոշում կայացնի, ապա միայն հանրաքվեի միջոցով է հնարավոր ԵՄ-ին անդամակցելըՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստում քննարկվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցի քննարկման ընթացքում հայտնեց.«Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նախ՝ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն բավական ինտենսիվ և դինամիկ հարաբերություն են ունեցել։ ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել ՀՀ-ի ժողովրդավարությանը։ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ՝ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։ ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայությունթյան ամրապնդմանը։ Տեղյակ եք, որ ԵՄ-ն ունեն հարուստ ժողովրդավաական ավանդույթներ, ազատ մրցակցային միջավայր։ Ելնելով այս հանգամանքներից մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2023 թ-ի աշնանը ԵՄ խորհրդարանում ելույթի հիմնական ուղերձը եղել է այն, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին այնքան մոտ լինել, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։

«Դրանից հետո՝ 2024 թ-ի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպում, դա աննախադեպ ձևաչափով հանդիպում էր, դրանից հետո այս արձագանքների ֆոնին ձևավորվեց քաղաքացիական նախաձեռնություն, որը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով 50 000 ստորագրություն հավաքելով՝ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց։ Քաղաքական տրամաբանություն չկա, որ քաղաքական մեծամասնությունը դեմ լինի այս օրենսդրական նախաձեռնությանը»,-ասաց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ եթե անգամ հիմա կառավարությունը որոշում կայացնի, ապա միայն հանրաքվեի միջոցով է հնարավոր նման որոշման գնալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր