Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

10 հուն 2025 09:06

218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»

218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են վերևում նշված պայմաններին, շուրջ 218 հազար են։ «Անհուսալի վարկեր» ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով՝ 2025 թ. փետրվարի 1-ից Հայաստանում կգործարկվի ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել «անհուսալի վարկ» ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ծրագիրը, որն իրականացվում է ԱՍՀ նախարարության կողմից և որի նպատակը «անհուսալի վարկեր» ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է, գործարկվելու է փետրվարի 1-ից և ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե «անհուսալի վարկառու» դարձածներից քա՞նիսն աշխատանք ունի, և որքա՞ն գումար է հատկացվելու վարկեր ունեցող անձանց աջակցելու համար։Նախարարությունից փոխանցում են, որ «անհուսալի վարկառուների» մինչև 20%-ն ունի ֆորմալ զբաղվածություն․ մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախագծի հիմքն այն է, որ ոչ թե պետությունն է բյուջեից գումար հատկացնում, այլ անձի աշխատավարձից է այն փոխանցվում․ «Բռնագանձվող գումարի չափը մինչ այս նախագիծը 50 տոկոս էր։ Այս որոշմամբ 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան։ Փետրվարից գործարկվող ծրագրին կարողանալու են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է և իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով»,- փոխանցում են նախարարությունից։ Այսինքն՝ պետությունն այլ գումար չի ուղղելու անհուսալի վարկի մարմանը, այլ այն՝ ինչ որպես եկամտահարկ կգոյանա տվյալ անձի աշխատանքի դիմաց։ Ակնկալվում է, որ պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը մինչև 2026 թվականի հունվարի 31-ը կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել իր վարկային պարտավորությունները։

Թվում է, թե ծրագիրն իդեալական է, սակայն հարկ է նշել, որ եկամտահարկը, որը պետք է ավելացներ պետական բյուջեն, չի ավելացվի, այլ դրանով կմարվեն վարկեր։ Սա այն դեպքում է արվում, երբ Հայաստանի պետական բյուջեն խիստ դեֆիցիտով է կազմակերպված, իսկ դեֆիցիտը լրացնելու համար հարկային օրենսգիրք է փոխվում, հարկեր են ավելացվում։ Սա փաստում է ֆինանսական ոլորտի ոչ ճիշտ կազմակերպման մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր