Փետրվարի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Դատախազությանը հորդորում ենք այս տեսանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. Հայկ Մարությանի գրասենյակ    

13 հուն 2025 10:33

Ի՞նչ են տեսնում մարդիկ՝ փոխարինված գծեր ու ժամերով սպասում են, ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան հնարավորություններ ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք

Ի՞նչ են տեսնում մարդիկ՝ փոխարինված գծեր ու ժամերով սպասում են, ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան հնարավորություններն ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա, նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին: Վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի: Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»,-գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մարդիկ առաջին բանն ինչ հունվարին տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծեր են, սա իրականում քաղաքապետի լուծելի խնդիրը չի եղել: Հաստիքացուցակն առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք 340-ին, հունվարի 3-ից գործի ընդունեիք: Սա ձեր պարտականությունն է եղել: Ի՞նչ են տեսնում մարդիկ՝ փոխարինված գծեր ու ժամերով սպասում են, ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան մի հատ էլ միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն այդ հնարավորություններ ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք»,-ասաց նա՝ դիմելով  Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանին և հավելեց, թե հիմա ինչու պետք է ամբողջ քաղաքապետարանով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր