Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

13 հուն 2025 18:27

Վթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը

Վթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր ՍահակյանըԱյսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններունմ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը, և կա տուծած: Դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը:

Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: 

Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր