Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

23 հուն 2025 11:05

Կառավարությունը կրկին վարկ կվերցնի, այս անգամ 50 մլն դոլարի

Կառավարությունը կրկին վարկ կվերցնի, այս անգամ 50 մլն դոլարիԿառավարությունն այսօր հավանություն կտա Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

Որոշման համապատասխան նախագիծը, որը չզեկուցվող է, ներկայացվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից։

Վարկի չափը կազմում է 50 մլն դոլար, որն ուղղվելու է առողջապահության որակի բարելավմանն ուղղված ծրագրի իրականացմանը։

Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանին բարելավելու բժշկական օգնության և սպասարկման որակը: Ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ երեք բաղադրիչները՝ առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման, բժշկական օգնության և սպասարկման որակի համար կարողությունների և կազմակերպությունների ուժեղացում, բուժսպասարկման որակի չափման և հաշվետվողականության ինստիտուցիոնալացում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր