Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

24 հուն 2025 14:06

Անհամատեղելի է, որ Հայաստանը միաժամանակ անդամակցի երկու տարբեր մաքսային միությունների

Անհամատեղելի է, որ Հայաստանը միաժամանակ անդամակցի երկու տարբեր մաքսային միություններիԱնհամատեղելի է միաժամանակ տարբեր մաքսային միություններին անդամակցելը: Այս մասին  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում ասաց նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

«Եթե ինչ-որ պահի ՀՀ-ն համապատասխանեցնելու ճանապարհին կարիք կունենա մտնել ԵՄ-ի մաքսային միության մեջ մինչև անդամակցությունը, բնականաբար այստեղ կառաջանա անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի մաքսային տարածքի հետ: Այդ ժամանակ կարիք կառաջանա որոշում կայացնել փոխել մաքսային միությունը: Երկու տարբեր մաքսային միություններ միմյանց հետ անհամատեղելի են, երբ կգա պահը որոշում կայացնելու՝ մտնել ԵՄ մաքսային միության մեջ, ապա կարիք կլինի փոխել դրանք»,- ասաց Զեյնալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր