100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել          Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը       Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին    

24 հուն 2025 22:07

Թրամփը բացահայտել է, թե ինչ է սպասվում Կանադային ԱՄՆ-ին միանալուց հետո

Թրամփը բացահայտել է, թե ինչ է սպասվում Կանադային ԱՄՆ-ին միանալուց հետոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային խոստացել է «շատ նշանակալի» հարկային արտոնություններ,  առանց առևտրային մաքսատուրքերի, եթե նա համաձայնի միանալ ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Այս մասին ամերիկացի առաջնորդը լրագրողներին հայտարարել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

«Ես շատ կուզենայի տեսնել, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը։ Կանադացիները, եթե դա տեղի ունենա, շատ մեծ հարկային արտոնություններ կստանան, քանի որ նրանք ներկայումս ծանրաբեռնված են հարկերով»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ եթե Կանադան միանա Միացյալ Նահանգներին, կանադացիներն այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ ռազմական հարցերով, և քաղաքացիները նույնպես ավելի լավ առողջապահություն կստանան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր