Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

27 հուն 2025 21:11

Բաքվի «դատարանը» մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին պաշտպանների միջնորդությունը

 Բաքվի «դատարանը» մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին պաշտպանների միջնորդությունըԲաքվի «դատարանը» մերժել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին պաշտպանների միջնորդությունը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատարանը տվել է ևս 10 օր՝ շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 16 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը,   Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր