Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

28 հուն 2025 11:02

Այսօր Հայկական բանակը նշում է կազմավորման 33-րդ տարեդարձը

Այսօր Հայկական բանակը նշում է կազմավորման 33-րդ տարեդարձըՀայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում են ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձը, Հայկական բանակի տոնը:

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ հետ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով պատերազմի մեջ Ադրբեջանի հետ՝ միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: 

Չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն անցել է երեք պատերազմով: Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո հայ զինվորն ու կամավորը նույն հերոսական սխրանքները գործեցին նաև 2016թ. ապրիլին, երբ վերջ դրեցին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողություններին:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի վրա հարձակման ընթացքում ևս Զինված ուժերի ծառայողները անօրինակ սխրանքներ գործեցին՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները, չխնայելով սեփական կյանքը: Շուրջ երեք տասնամյակում երեք պատերազմով անցած բանակի ուսերին այժմ առավել մեծ պատասխանատվություն է դրված: Հայոց բանակը եղել և մնում է անառիկ սահմանների և անվտանգության երաշխավորը:

Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր