Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

28 հուն 2025 13:50

Տեսանյութ.Այո պետք է հենց այդպես էլ վերաբերվել, Անդրանիկ Քոչարյանը՝ բանակին «սրբության սրբոց» վերաբերվելու մասին

Այո պետք է հենց այդպես էլ վերաբերվել, Անդրանիկ Քոչարյանը՝ բանակին «սրբության սրբոց» վերաբերվելու մասին«Այո, պետք է հենց այդպես էլ վերաբերվել, եթե այդպես չվերաբերվենք, բանակը չի լինի այնպիսին, որ պաշտպանի մեզ յուրաքանչյուրից»,- ասաց  ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք չի հակասում Փաշինյանի այն հայտարարությունը, որ չպետք  է սրբադասել բանակը և Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետք է սրբության սրբոց համարել բանակը:

Հարցին, այդ դեպքում ինչու չընդդիմացավ, երբ Փաշինյանն ԱԺ-ում անում էր այդ հայտարարությունը, պատգամավորը նշեց.«Ես որտեղ որ պետք է, գտնում եմ տարբերակներ՝ իմ կարծիքը հնչեցնելու:
Բանակը 1994-ից հետո լրիվ այլ վիճակի էր բերված, իսկ վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որ նման խնդիրներ չլինեն, որոնք եղան 44-օրյայի ժամանակ: Մենք պետք է այսօր մտածենք այն խորհուրդի մասին, որն այսօր մեզ բոլորիս բերել է այստեղ։ Մենք պետք է կառուցենք այն բանակը, որ մեզ կպահի ամուր դիրքերում: Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը  դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքներ կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր