Փետրվարի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը    

30 հուն 2025 11:46

Տեսանյութ. ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր

ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհերՎաշինգտոնում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռը օդում բախվել է ռազմական Sikorsky H-60 ​​(Black Hawk) ուղղաթիռին՝ վայրէջքի մոտենալիս, հայտնում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA), հայտնում է CNN-ը։

Ինքնաթիռը եղել է American Airlines 5342 չվերթը՝ Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն: Սա PSA Airlines-ի (տարածաշրջանային փոխադրող, American Airlines-ի մաս) տարածաշրջանային ռեակտիվ ինքնաթիռ է՝ Bombardier CRJ700: American Airlines-ը հաստատել է, որ իր ինքնաթիռը կործանվել է։

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը և FAA-ն հետաքննում են:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը Fox News-ին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցվել է ռազմական ինքնաթիռի և տարածաշրջանային մարդատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին:

Ուղևորատար ինքնաթիռում 60 ուղևոր է եղել և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 3 զինծառայող: ԶԼՄ-ների տվյալներով՝ փրկարարները գտել և հոսպիտալացրել են առնվազն 4 ողջ մնացածի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր