Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

31 հուն 2025 09:36

Փրկության թուղթը սպասում է Էրդողանից․ «Հրապարակ»

Փրկության թուղթը սպասում է Էրդողանից«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի ապազգային հայտարարությունները ցեղասպանության, Արարատի եւ մնացածի մասին, սեփական թիմի մեկնաբանությամբ, մեկ նպատակ են հետապնդում՝ ցանկացած գնով սիրաշահել Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի հետ, ըստ որոշ լուրերի, ուղիղ կապի մեջ է, համոզել, որ Էրդողանն Ալիեւին պարտադրի՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը Փաշինյանին ու ՔՊ-ին օդուջրի պես հարկավոր է` ընտրությունների գնալու եւ վերարտադրվելու համար։

Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել, եւ եթե չստորագրվի խոստացված պայմանագիրը, որով իբր կայուն խաղաղություն է հաստատվելու, իշխանությունը ոչ մի շանս չունի մնալու: Նախորդ ընտրություններին էլ Փաշինյանը հենց խաղաղության լոզունգներով խաբեց ընտրողին ու քվե կորզեց` ընդդիմության դեմ հակաքարոզչություն անելով, թե նրանք պատերազմ են ուզում։ Իհարկե, հարց է, թե ինչպես է որեւէ թուղթ մեզ խաղաղություն բերելու, բայց ՔՊ-ականներն իրենց համոզել են, որ դա իրենց միակ փրկությունն է եւ վերարտադրվելու միակ հույսը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 31․ 01․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր