Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայորդյաց տների սաներին և իր օրհնությունն է փոխանցել նրանց          ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ, այն ամոթալի հարված է ժողովրդավարությանը       «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտված տղամարդու մարմինը    

30 մար 2026 09:51

Շնորհակալություն եմ հայտնում ինձ կրկին ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան

Շնորհակալություն եմ հայտնում ինձ կրկին ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված և ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է  Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․
 
«Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ-գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով և ըստ էության անթերի կազմակերպելու համար։ 
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։ 
 
Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ Վարչությանը կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու և Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր