Մարտի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում, 4 վիրավորներից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից են դուրս բերել       Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չեք զղջացել այս սխալ հաշվարկի համար․ Լարիջանին՝ Թրամփին    

07 փետ 2025 20:10

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել  անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր