Ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից          Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը       Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ    

10 փետ 2025 10:54

2025 թվականին ովքե՞ր կստանան նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը

2025 թվականին ովքե՞ր կստանան նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումըՀայաստանի կառավարության «e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակվել է որոշման նախագիծ, որի համաձայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի նաև 2025 թվականին։

Համաձայն նախագծի՝ 2025 թվականին փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց և այլ սոցիալական խմբերին, որոնց ընդգրկումը սահմանվել է կառավարության կողմից։

Նախագծի ընդունմամբ կապահովվի ավանդների փոխհատուցման գործընթացի բնականոն շարունակականությունը՝ ինչպես սահմանված է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով։ Հատուկ ուշադրություն է դարձվել այն անձանց, ովքեր գտնվում են սոցիալական տարբեր կարգերի ներքո՝ հաշվի առնելով նրանց կարիքները և իրավունքները։ Որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր