Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում լոգիստիկ խնդիրներով          ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում       Երևանում «Honda»-ն շրջվել է և բռնկվել․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն    

10 փետ 2025 11:25

ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում

ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջումԵվրամիությունն արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ փոխարենը Երևանին կոնկրետ ոչինչ չխոստանալով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր նախագծերի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ հօգուտ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով, արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին», - նշել է նա։

Գալուզինը նշել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը:

«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի ավելացման և ներդրումների ավելացման տեսքով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր