Մեկնարկել է ձմեռային զորակոչը, այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս. Պապիկյան          ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը       Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News    

10 փետ 2025 15:16

Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի

Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի«Հարկային քաղաքականությունն էլ, երբ 5 տոկոս էր, որոշակի անկախություն էր տալիս փաստաբանին, հարկայինը չէր կարող 5 րոպեն մեկ մտնել, ասել՝ ինչու գլխարկ չես դրել։
Գիտեք, որ քաղաքական որոշ զգայուն գործերով, եթե փաստաբանը որոշակի ակտիվություն է ցուցաբերում, իրեն շատ հեշտ կարող էին ճնշել, եթե փաստաբանը խառը հարկային թղթաբանության հետ գործ ունի։
Սա անկախության լավ երաշխիք էր, մենք այդ հարցում էլ միշտ առաջադեմ էինք, բայց կառավարությունը որոշեց՝ ոչ, պետք է հետ ընկնենք»,- ասաց Արա Զոհրաբյանը, հավելելով, որ հեղինակն էլ, Ֆինանսների նախարարն է.«Նրա հետ կապված նաև իր անձի նկատմամբ փորձեցինք ուշադրություն հրավիրել, կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի, իր նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարց է քննարկվում, չէր նախաձեռնվել, դիմել ենք՝ դատարան»,- նշեց Արա Զոհրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր