Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
![Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ» Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»](https://static.tert.am/storage/files/l-tldhyiqmzl-770x_.jpg)
Բանն այն է, որ իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը, եւ իշխանության վերնախավից կոմբինատի ղեկավարությանը հորդորել են պայմանագրերը կնքել այդ ընկերության հետ: Վարչապետի աշխատակազմից էլ փորձել են օգտվել օրինաչափ դժգոհություններից եւ հասնել նրան, որ փոխվի կոմբինատի տնօրինությունը։ Մի խոսքով, տարբեր շահեր են համընկել: Մյուս կողմից, տարօրինակ է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում ընդհատակ էր անցել: Երեկ Խուդոլին հայտարարեց. «Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների եւ գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական եւ տնտեսական նշանակությունը մարզի եւ ՀՀ-ի համար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 02․ 25 թ համարում։